Ինքնաստուգում

1․ Հայաստանի տարածքն աչքի է ընկնում կենդանական աշխարհի
բազմազանությամբ: Հայաստանը, չնայած իր համեմատաբար փոքր տարածքին, աչքի է ընկնում բուսական համակեցությունների ու բուսատեսակների արտահայտված բազմազանությամբ։

2․ Հարուստ և ինքնատիպ է Հայկական լեռնաշխարհի բուսականությունը. լանդշաֆտները փոխվում են ըստ վերընթաց գոտիականության:

3․ Դեղաբույսերի բուժիչ հատկությունների մասին հայ մատենագրության մեջ առաջին գրավոր վկայությունը կատարել է Եզնիկ Կողբացին V դարում։ Հայկական դեղաբույսերից են․ օշինդր դառը, սուսամբար, ալոճենի, երիցուկ, մարգագետնային երեքնուկ։

4․ Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն,կամ
Արցախ չճանաչված պետություն Հարավային Կովկասում։ Արցախի մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Ստեփանակերտն է։

5․ Արցախն արևմուտքում սահմանակցում է Հայաստանի, հարավում՝ Իրանի, իսկ ամբողջ արևելքում՝ Ադրբեջանի։
Արցախի աշխարհագրական դիրքը լեռնային է։ Ամենաբարձր կետը Գոմշասարն է՝ 3724
մետր բարձրությամբ։

6․ Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ «Արցախ» անվանումը նշանակում է Առանի
ծառաստան։ «Ղարաբաղ» տեղանունը հստակ
ստուգաբանություն չունի։ Ըստ մեկ ստուգաբանության՝ թարգմանվում է որպես՝ Սև այգի։

7․ Արցախի դրոշը ստեղծվել է Հայաստանի դրոշի նմանությամբ։ Կարմիր գույնը
խորհրդանշում է հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական
հավատքի, անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ
ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո: Նարնջագույնը խորհրդանշում է հայ
ժողովրդի տաղանդը և աշխատասիրությունը։

8․ Արցախը (Ղարաբաղը) պատմական Հայաստանի անբաժանելի մասն է: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ծագել է 1917 թ. Ռուսաստանյան կայսրության
փլուզման արդյունքում Անդրկովկասում երեք ազգային պետությունների` Հայաստանի,
Ադրբեջանի և Վրաստանի հանրապետությունների կազմավորման շրջանում:

9․ 1994 թ. մայիսին Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը կնքեցին
զինադադար, որը` չնայած խախտումներին, ուժի մեջ է ցայսօր:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Արցախն արևմուտքում սահմանակցում է Հայաստանին, հարավում՝ Իրանի Իսլամական
Հանրապետությանը, իսկ ամբողջ արևելքում՝ Ադրբեջանական Հանրապետությանը։

«Արցախ» անվանումը նշանակում է Առանի
ծառաստան։

«Ղարաբաղ» տեղանունը հստակ
ստուգաբանություն չունի։ Ըստ մեկ ստուգաբանության՝ թարգմանվում է որպես՝ «Սև
այգի»։

Արցախի Հանրապետությունում կա շատ գեղեցիկ Գանձասար վանք;10-րդ դարում կառուցված Գանձասար վանքը Արցախի միակ շարունակական գործող վանքն է: Իր գոյության ընթացքում ծառայել է որպես հոգևոր կենտրոն, իսկ հետագայում նաև դարձել է Կաթողիկոսի նստավայր: Եկեղեցու ներքին հարդարանքը զարդարված է քանդակներով և բազմաթիվ կենդանիներով: Տաճարը շրջապատված է հին խաչքարերով և վանական այլ կառույցներով:

Картинки по запросу "գանձասար"

Հայաստանի դեղաբույսերը

1․ Թվարկել Հայաստանի Հանրապետության դեղաբույսերը։Ուրց, նանա, երիցուկ, լոշտակ, եզան լեզու, ան թառամ:

2․ Ներկայացնել դեղաբույսերի բուժիչ հատկությունները։Ուրց, նանա-կարգավորում են ճնշումը և ստամոքսի աշխատանքը: Լոշտակ, եզան լեզու-հակաբորբոքային են:Երիցուկ-օգտակար է և թեյի տեսքով, և ողողելու համար:

3․ Ներկայացնե՜լ ձեզ հայտնի դեղաբույսերը, որոնք որ օգտագործում եք։ Ռեհան դաղձ: