Հայկական ֆիլմ

<<Թթենի>> հայկական ֆիլմը նկարահանվել է 1979 թվականին։ Դերերը խաղացել են՝ Ռազմիկ  Արոյանը, Լեոնիդ Սարկիսովը, Նոնա Պետրոսյանը, Թամար Հովհաննիսյանը։ Ֆիլմը լավ հարևվանների և ընկերության մասին է։ Ես շատ հավանեցի ու ծիծաղեցի ճուտիկի տեսարանի ժամանակ։ Իմ կարծիքով սա բարի ֆիլմ է։ Ես սովորեցի, որ ընկերոջը վատ դրության մեջ չգցելու համար, կարելի է մի փոքր խաբել։

Կաշառակերության մեղադրանքով ...
ՄԵՐ ԿԻՆՈՆ. «ԹԹԵՆԻ» | AZG Daily

Հայ ժողովրդական մշակույթ՝ գորգագործություն, գինեգործություն, տարազ, ոսկերչություն և արծաթագործություն, կավագործություն

Ժողովուրդը անվանում վարպետ արհեստի մեջ մասնագիտացված մարդուն, ով իր գործը շատ լավ է անում։

Կավագործին, խեցեգործին անվանում են բրուտ։ 

Կրակը ամրացնում և անջրանցիկ դարձնում խեցեղենը։

Ոսկերիչներն ու արծաթագործները պատրաստում էին նաև գեղեցիկ և հարմարավետ իրեր կենցաղի համար՝ գավաթ, շրջանակներ, սկուտեղներ։

Կարպետն ու գորգը տաքացնում են տները։

Հայկական տարազի մեջ գերակշռում են չորս տարերքի գույները՝ արտահայտում են երկրի սևությունը, ջրի սպիտակությունը, օդի կարմիրը և հրո դեղինը: Ծիրանին խորհրդանշում է խոհեմություն և ողջախոհություն, կարմիրը՝ արիություն և մարտիրոսություն, կապույտը՝ երկնավոր արդարություն, սպիտակը՝ մաքրություն: Մեկ համահայկական տարազ չկա: Հայաստանի ամեն մի նահանգ աչքի էր ընկնում միայն իրեն յուրահատուկ տարազով, այդ նահանգի յուրաքանչյուր գավառ միայն իրեն բնորոշ զարդանախշերով, գավառի յուրաքանչյուր ընտանիք, այդ ընտանիքի յուրաքանչյուր աղջիկ իր տարազի յուրահատկությամբ տարբերվում էր մյուսից: Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարազի համալիրները տարբերվում են նրանով, որ Արևմտյան Հայաստանում տարազը աչքի էր ընկնում առավել ճոխությամբ, ավելի հարուստ էր ոսկեթել և արծաթաթել ասեղնագործություններով: Մյուս էական տարբերությունն այն էր, որ արևմտյան բոլոր գավառներում գոգնոցը կնոջ տարազի պարտադիր մասն էր: Այն կապում էին գոտկատեղում, կրծքամասում կամ ուսամասում: