Հեռավար-առցանց ուսուցման անհատական պլան

Posted on 30 Մրտ 2020

Անուն, Ազգանուն՝ Լիա Լալայան

Դասարան՝ 4-րդ

Էլ․հասցե՝ lalayanlia@mskh.am

Մարտի 30-ապրիլի 12՝ հեռավար ուսուցման փաթեթ

Նախագծերի ձևաչափը (դնել+/-)

  • ընտանեկան +
  • անհատական +

Ընտանեկան, անհատական նախագծեր

Մասնակցության ձևը (դնել+/-)

  • Տեսանյութ +
  • Ռադիոնյութ +
  • Պատում +
  • Սահիկահանդես +
  • Այլ

Մասնակցում եմ հեռավար-առցանց ուսուցման ծրագրով ուսուցչի հրապարակած առաջադրանքներին, առցանց պարապմունքներին (դնել+/-)

  • Մայրենի +
  • Մաթեմատիկա +
  • Անգլերեն +
  • Ռուսերեն +
  • Հայրենագիտություն +
  • Բնագիտություն +
  • Տեխնոլոգիա +
  • Ֆլեշմոբեր +
  • Ընտրությամբ գործունեություն +

ԻՆՔՆՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Աստրիդ Լինդգրեն

Մարկ Տվեն

Ջաննի Ռոդարի

Վիլյամ Սարոյան

ՖԻԼՄԵՐԻ ԸՆՏՐԱՆԻ՝ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԻՆՈԴԻՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Նիկոլա Վանիե․ Բելն ու Սեբաստիանը

Մարտին Սկորսեզե․ «Ժամանակի պահապանը»

Ժիլ Դե Մետր․ «Միան և սպիտակ առյուծը»

Վիլյամ Ջոյս․ «Պարոն Մորիս Լեսմորայի թռչող գրքերը»

Ջեյ Ռասել․ «Իմ ընտանի դինոզավրը»

Նենսի Մայերս․ «Թակարդ ծնողների համար»

Սթիվեն Չբոսկի․ «Հրաշքը»

Ռեյ Բրեդբերի․ «451 Ֆարենհայթով» 

Քենեթ Բրայն․ «Մոխրոտիկը»

Նիկոլա Վանիե․ «Ի՞նչպես դասից փախչել օգուտով»

Քրիստոֆ Հանս․«Հրեշը և գեղեցկուհին»

Սյուզան Մասոն Բրեդլի․  «Լուսինը»

Մարկ Օսբորն     «Փոքրիկ Իշխանը»

Ջանի Ռոդարի «Կապույտ աղեղի ճանապարհորդությունը»

Սթիվեն Սփիլբերգ «Մեծ և բարի հսկան»

Աշխույժ և գեղեցիկ էակներ՝ համստերներ

Համստերներ  ընտանիքի կրծողների ենթաընտանիք։ ՀՀ-ում հանդիպում է 2 տեսակ. մոխրագույն համստերիկի՝մարմինը մոխրագույն է, երկարությունը 12,5 սմ։ Տարածված է բոլոր գոտիներում։ Հանդիպում է բնակավայրերում և բնության մեջ։ Ունի հետայտային պարկեր, որոնց միջոցով հատիկային կերերը տեղափոխում և կուտակում է բներում։ Վարում է միայնակ կյանք։ Ակտիվ է գիշերը։ Մեծ վնաս է հասցնում գյուղատնտեսությանը։ Փոքրասիական համստերի մարմնի երկարությունը մինչև 15 սմ է։ Աչքերը փոքր են, ականջները՝ երկար։ Տարածված է ՀՀ Շիրակի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի և այլ մարզերի մարգագետիններում, ցանքատարածություններում։ Ակտիվ է առավոտյան և մթնշաղին։ Սնվում է խոտաբույսերով, սերմերով։

Ես տանը ունեմ 2 համստերներ: Երկուսն էլ տղաներ  են՝ Բարո ու Էրո: Ուտում են հատիկավոր կեր համստերների համար և թարմ կանաչի:

Վիրտուալ ճամփորդում ենք Տաթև

Ես Տաթև գյուղում եղել եմ երկու անգամ: Առաջին անգամ 3 տարեկանում, բայց շատ բան չեմ հիշում: Երկրորդ անգամ եղել եմ 6 տարեկանում: Ճոպանուղիյով գնացել ենք Տաթև վանք: Այնտեղ իմացա, որ կարճ տաբատով կամ շար բաց շորերով կանանց հատուկ զգեստ են տալիս եկեղեցի մտնելու համար: Մենք գիշերեցինք Տաթև գյուղում, որը շատ գեղեցիկ բնություն ունի:Տաթևում գնասինք Սատանի ձորը: Դժվար անցանելի ճանապարհ էր, բայց շատ հետաքրքիր:

<<Տաթևի թևեր>> ճոպանուղին գտնվում է Սյունիքի մարզում, երկարությունը 5752 մ,թռիչքի տևողություն՝ 11-15 րոպե բացվել է 2010 թվականին։

Տաթևի վանքը  IX դարի պատմական հուշարձան է։ Վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով։

Վարդավառի ավանդույթը Զորական գյուղում

Վարդավառ կամ Վարդեվառ, որպես քրիստոնեական տաղավար տոն՝ Քրիստոսի այլակերպություն կամ Քրիստոսի պայծառակերպություն, հայ ժողովրդական նախաքրիստոնեական և քրիստոնեական տոն, ըստ եկեղեցական տոնացույցի նշվում է Զատիկից 14 շաբաթ կամ 98 օր հետո, կիրակի օրը՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։

Հայաստանը և իր առաջնորդները

Հայկական լեռնաշխարհում մարդը հայտնվել է դեռևս քարի դարում: Հայկական լեռնաշխարհում առաջին ցեղային միությունները եղել են պետականության առաջացման փոքր կենտրոններ դարձած Հայասա-Ասզին, Իսուվան, Ալշեն, Ուրուատրին, Դայաենին, Դիաուեխին և ուրիշներ: Հայ ժողովրդի ձևավորման գործընթացը ընթացել է հիմնականում մ.թ.ա. II-I հազարամյակներում:

Գործընթացը տեղի է ունեցել Հայկական լեռնաշխարհի տարածքում` հայկական ցեղերի կողմից մյուս ցեղերին աստիճանաբար իրենց մեջ միավորելու ճանապարհով: Այս գործընթացում առանձնացնում են Հայասա կոչվող ցեղային միության առաջատար դերը, որի անվան հետ էլ հավանաբար կապվում է հայ ժողովրդի “հայ” ինքնանվանումը:

Հայկական լեռնաշխարհի հնագույն հայկական միասնական պետությունը եղել է Հայկյանների Այրարատյան թագավորությունը:Մ.թ.ա. IX դարում Այրարատյան թագավորությունը մի շարք պարտություններ է կրում հզորացող Ասորեստանի դեմ պայքարում և թուլանում է: Ուժեղանում է մեկ այլ ցեղային միություն, որն աստիճանաբար իր ձեռքն է վերցնում քաղաքական գերիշխանությունը: Այրարատյան թագավորության անունով ասորեստանցիները այս նոր թագավորությունը անվանում են Ուրարտու: Այն սակայն ուրարտական թագավորների արձանագրություններում կոչվում է Բիայնալե կամ Բիայնելե և Շուրելե, որը համապատասխանում է այժմ ընդունված անվանը` Վանի թագավորություն: կյութների առաջնորդ Պարույրը, արդեն մ.թ.ա. VII դարում հռչակված է եղել Հայաստանի թագավոր: Վանի թագավորության փլատակների վրա ձևավորվում են մի շարք իշխանություններ: Դրանց շարքում առանձնանում է մ.թ.ա. VII դարում հռչակված Պարույրի թագավորությունը, որին վիճակված չէր երկար ժամանակ գոյություն ունենալ:

Երկիրը մեկ թագավորության ներքո միավորվում է միայն Երվանդունիների արքայատոհմի օրոք` ի դեմս Արամանի թագավորի: Հայկական թագավորը ընդլայնում է իր պետության սահմանները: Հայկական Երվանդունի թագավորները շարունակում են իշխել Հայաստանում: Գավգամելայի ճակատամարտում Ալեքսանդր Մակեդոնացու կողմից Աքեմենյան տերության պարտությունից հետո, Հայաստանը վերականգնում է իր անկախությունը (մայրաքաղաքը` Երվանդաշատ): Մագնեսիայի ճակատամարտում (մ.թ.ա. 190 թ.) Սելևկյան բանակի կրած ծանր պարտությունից հետո, Մեծ Հայքն ու Ծոփքը վերականգնում են իրենց անկախությունը: Արտաշեսյանների տոհմի հիմնադիր Արտաշես I-ը (մ.թ.ա. 189-160 թթ.) մի շարք հաջող պատերազմների արդյունքում, ընդլայնում է Մեծ Հայքի թագավորության սահմանները` վերածելով այն ուժեղ պետության: Արտաշեսի թագավորության անբաժանելի մասն էին նաև Արցախը, Սյունիքը և Ուտիքը: Տրդատ I-ի (66-88թթ.) գահակալությամբ, սկիզբ է դրվում Արշակունիների կրտսեր ճյուղի իշխանությանը Մեծ Հայքում: III-IV դարերում Մեծ Հայքի թագավորությունը, հասարակական-տնտեսական փոփոխությունների արդյունքում, աստիճանաբար վերածվում է ավատատիրական միապետության: III դ. վերջերին և IV դ. սկզբներին թագավորության գրեթե ողջ տարածքում արդեն քրիստոնեական համայնքներ էին ձևավորվել:

301 թ.-ին` Տրդատ III-ի օրոք (286-330 թթ.), Հայաստանը դառնում է քրիստոնեությունը պետական կրոն հռչակած առաջին երկիրը: Հռոմի ու Սասանյան Պարսկաստանի նկրտումների դեմ ծանր պայքարը թուլացնում են Հայկական թագավորությունը և 428-ին լուծարվում է պարսից արքունիքի կողմից և վերածվում մարզպանության: X դարի վերջերից սկսվում է հայկական վերամիավորման գործընթացը միապետության մեջ` Անիի Բագրատունիների դրոշի ներքո: Խոշոր տնտեսական, հասարակական և մշակութային կենտրոն է դառնում Բագրատունիների Անի մայրաքաղաքը: Բյուզանդական կայսրության հետևողական հարձակումների պատճառով, XI դարի կեսերից Բագրատունիների թագավորությունը անկում է ապրում: Բյուզանդական կայսրության վարած տեղահանման քաղաքականության և սելջուկ-թուրքերի ավերիչ արշավանքների հետևանքով, բազմաթիվ հայեր ստիպված են լինում հեռանալ հայրենիքից: Նրանց մի մասը հաստատվում է Կիլիկայում, որի բնակչությունը XI դարի վերջերին արդեն մեծամասամբ հայկական էր: Կիլիկիայի հյուսիսարևելյան հատվածում՝ Լեռնային Կիլիկիայում, 1080թ.-ին առաջանում է Ռուբինյանների իշխանությունը: 1198 -ին հայոց իշխան Լևոն II Ռուբինյանը արքայական թագ է ստանում գերմանական կայսրից, և հանդիսավորությամբ թագադրվում է Տարսոս քաղաքում: Կիլիկիայում հաջորդաբար իշխել են մի քանի հայ թագավորական տոհմեր:

Կիլիկիան հայկական պետությունը անկում է 1375-ին` չնայած, բազմաթիվ հայկական իշխանություններ դեռևս երկար ժամանակ շարունակում էին պահպանել գոյությունը լեռնային անմատչելի շրջաններում: Զեյթունի ինքնիշխանությունը Օսմանյան կայսրությունում գործնականորեն վերանում է Հայոց ցեղասպանության տարիներին:

Վանի թագավորություն

Image result for վանի թագավորություն
Image result for արամանի թագավոր
Արոմանի թագավոր
Image result for պարույր թագավոր
Պարույր թագավոր