21.03.24

Առաջադրանք 2

Մայիսյան փառահեղ հերոսամարտը

1.Փաստերով հիմնավորել՝ երիտթուրքերը շարունակում են պանթուրքական ծրագիրը:

Երիտթուրքերը շարունակում էին պանթուրքական ծրագիրը, քանի որ իրադարձությունները պարզ ցույց են տալիս դա: Սկզբում պատերազմում էին Անդրկովկասի հետ հետո նենց արեցին, որ այդ պայքարը վերացվեց հայ-թուրքական պատերազմի և թուրքերը կրկին սկսեցին իրենց փորձերը տարածքներ գրավելու համար:

2․Հիմնավորել Առաջին Աշխարհամարտի Կովկասյան ճակատում պատերազմն ընդունել էր թուրք-հայկական բնույթ:

Կովկասյան ճակատում պատերազմն ընդունել էր թուրք-հայկական բույթ, քանի որ միայն թուրքերի և հայերի պայքարն էր երևում, նրանց տարածքային խնդիրները, գրավումներն ու դիմադրությունները:

3․Պատմել Ալեքսանդրապոլի գրավվման, Ջավախքի, Շիրակի դիմադրության նշանակման մասին:

1918 թվականի ապրիլի 12-ին Կարսն առանց դիմադրությանն հանձնվեց թուրքերին: Հայկական ուժերը հարկադրված անցան Ախուրյան գետի ձախ ափը: Թուրքական կողմը վերջնագիր ներկայացրեց Ալեքսանդրապոլում տեղակայված հայկական զորքի հրամանատարությանը: Պահանջվում էր հանձնել քաղաքը և զորքը 25 կմ հեռացնել երկաթուղուց: Չսպասելով վերջնագրի պատասխանին` թշնամին մայիսի 15–ին գրավեց քաղաքը: Այսպես՝ թուրք–անդրկովկասյան պատերազմը վերաճեց թուրք–հայկական պատերազմի: Ճակատային գիծը Ջավախքից ձգվում էր Ալեքսանդրապոլ, ապա Արաքս գետով մինչև Մարգարա: Դեռ մայիսի 7–ին թուրքերը ներխուժել էին Ջավախք: Հայերը համառ դիմադրություն ցուցաբերեցին Ախալքալաքի գավառում: Թուրքական զորամասերը շրջափակել էին նաև Ախալցխան: Թուրքերին այդպես էլ չհաջողվեց գրավել Ախալցխան. մարտերը շարունակվեցին մինչև հունիսի 6–ը: Թուրք-հայկական պատերազմի կարևոր իրադարձություններից է Շիրակի գոյամարտը: Տեղի բնակչությանը միացան արևմտահայ հազարավոր գաղթականներ և մայիսի կեսերին միացյալ ուժերով մաքրեցին Արագածի լեռնազանգվածը քրդերից ու թաթարներից:

4․Ներկայացնել Սարդարապատի ուղղությամբ ուժերի դասավորության , ռազմական գործողությունների ընթացքի մասին:

Հայ բնակչությունը և Սիլիկյանի գլխավորած Երևանյան զորախումբը համախմբվեցին՝ թշնամու դեմ կռվելու համար: Մայիսի 19-ին սկսվեց թուրքերի առաջխաղացումը: Առանձին հայկական կորպուսի Երևանյան զորախմբի կազմում այդ պահի դրությամբ կար մոտ 10 հազար մարտիկ: Նրանցից Սարդարապատի ուղղությամբ կռվում էր 5500-ը: Իսկ թշնամին նույն ուղղության վրա ուներ 6 հազար կանոնավոր զորք և 1500 քրդական հեծելազոր: Մայիսի 21-ին՝ կատաղի մարտից հետո, հայկական ուժերը նահանջեցին`հանձնելով Սարդարապատ կայարանն ու գյուղը: Թշնամուն հաղթելու, նրան վռնդելու համար կողք կողքի կանգնած էին հայ զինվորականները, աշխարհազորայինները, կանայք ու պատանիները, հոգևորականները: Մայիսի 22-ի առավոտյան հայկական զորքը դիմեց հարձակման: Հաջորդ օրը Սարդարապատը ազատագրված էր: Պատերազմի ճակատային այս հատվածում կռվող հայկական ուժերը միավորվեցին Սարդարապատի ջոկատի մեջ՝ գնդապետ Դ. Բեկ-Փիրումյանի հրամանատարության ներքո: Սարդարապատի ճակատամարտի օրերին` մայիսի 22-ից մինչև 28-ը, թշնամին կորցրեց 3500 սպանված և նահանջեց մոտ 60 կմ: Սարդարապատի ճակատամարտն ավարտվեց հայկական զորքի փառահեղ հաղթանակով: Թշնամին կրեց առաջին խոշոր պարտությունը:

5․Նկարագրել Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի ընթացքի, արդյունքների մասին:

Բաշ-Ապարան-Թուրքերը մոտ 10 հազար զորքով շարժվեցին դեպի Բաշ Ապարան: Նպատակն էր դուրս գալ Աշտարակ և Քանաքեռի գրավմամբ փակել օղակը Երևանի շուրջը: Մայիսի 23–ին գեներալ Սիլիկյանը Երևանյան զորախմբի ուժերից 5 հազար հոգու ուղարկեց Բաշ Ապարանի ճակատ, որի հրամանատար նշանակվեց Դրոն: Նույն օրը հայկական ուժերը տարան առաջին հաղթանակը: Նրանց հետ միասին թուրքերի դեմ քաջաբար կռվում էր նաև եզդիների ջոկատը: Կատաղի մարտերը Բաշ Ապարանի ճակատում շարունակվեցին մինչև մայիսի 29–ը: Ի վերջո հայկական ուժերը պարտության մատնեցին թշնամուն: Բաշ Ապարանի հաջողությունը հայոց զորքի երկրորդ խոշոր հաղթանակն էր:

Ղարաքիլիսա-Ավետիս Ահարոնյանի կողմից բնորոշումը ստացած այս պատմական իրադարձությունը 1918-ի մայիսին Արևելյան Հայաստանի տարածքում տեղի ունեցած երեք հիմնական ռազմաբախումներից, անկասկած, ամենախոշորն էր, որի արդյունքում թուրքական բանակն ունեցավ մեծ կորուստներ։ Եթե Սարդարապատում ձեռք բերված և Բաշ Ապարանում ամրապնդված առաջին հաղթանակներից հետո Հայկական կորպուսի հիմնական ուժերը Ղարաքիլիսայի մատույցներում ուժասպառության եզրին չհասցնեին հակառակորդի խոշորագույն խմբավորմանը, ապա թերևս անհնարին կլիներ խափանել Թիֆլիսը գրավելու՝ թուրքական հրամանատարության նախնական մտահղացումը։Ավելին, նման պայմաններում հնարավոր չէր լինի կանխել նաև Սարդարապատի և Բաշ Ապարանի ճակատներում կուտակված հայկական զինուժի թևանցումը՝ Ղարաքիլիսա-Դիլիջան գծով, որն անհնարին կդարձներ մայիսի 28-ին հռչակված Հայաստանի անկախության հռչակագրում մատնանշված վերահսկողությունը՝ հայկական զինուժի կողմից։ Ղարաքիլիսայի հերոսամարտի շնորհիվ ապահովվեց նաև շուրջ 20 000 գաղթականների անվտանգությունը:

6․Փաստերով հիմնավորել մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունը:

Հայ ժողովրդի երկու հատվածների զավակները համախմբվելով կռվեցին հանուն Հայաստանի ազատության և անկախության: Այս հերոսամարտերի շնորհիվ բնաջնջումից փրկվեց արևելահայությունը, ինչպես և Մեծ եղեռնից մազապուրծ հարյուրհազարավոր արևմտահայեր: Մայիսյան հերոսամարտերի բոցերում ծնվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը: Այսպիսով՝ ռազմաքաղաքական գործընթացների բերումով նորահռչակ հայկական պետությունը դարձավ Առաջին աշխարհամարտի մասնակից կողմ: Հետագայում այս հիմքի վրա է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում ստացավ Անտանտի երկրների կողմից և իր տարածքային ու քաղաքական իրավունքները ձևակերպեց Սևրի պայմանագրով:

    Պատումներ Չարենցի մասին

    Ուսուցիչը

    1920 թվականի մայիսից մինչև նոյեմբեր Եղիշե Չարենցն աշխատել է որբանոցում՝ որպես հայոց լեզվի և թվաբանության ուսուցիչ։

    Չարենցը ուսուցչի պաշտոնից զատ՝ փորձում էր ուրախությամբ լցնել որբերի առօրյան։

    Նա մի օր էլ առաջարկում է որբանոցի երեխաների գնալ «Ֆրանսիա» ռեստորան՝ ճաշելու։ Որբանոցի կառավարիչը տեղյակ չէր նրա պլաններից, և երբ նրան ասում են, թե պետք է թույլտվություն վերցնել, պատասխանում է․ «Դատարկ բան է, դուք գնում եք դաստիարակի հետ։ Ես ռոճիկ եմ ստացել, տրամադրությունս լավ է, ուզում եմ ուրախանալ, իսկ մենակ անհնար է։ Ուզում եմ իմանալ նաև, թե որբերը կարո՞ղ են ուրախանալ և ինչպես են ուրախանում»

    Հավիտենական սերը

    Որբանոցը բեկումնային շրջան էր Չարենցի համար։ Որբանոցում էր աշխատում նաև Չարենցի հավիտենական սերը` Արփենիկ Չարենցը։

    Հայտնի փաստ է, որ Եղիշե Չարենցի անձնական կյանքը եղել է շատ բուռն և լի բազմաթիվ սիրային արկածներով: Սակայն Արփենիկը մնաց նրա հավերժական սերը, որին չկարողացան խամրեցնել ո՛չ ժամանակը, և ո՛չ էլ այլ կանայք։

    1926թ․-ի դեկտեմբերի վերջին կտրուկ վատանում է Չարենցի կնոջ՝ Արփենիկի առողջական վիճակը: Նրա մոտ հղիության հետ կապված բարդություններ են ի հայտ գալիս, և 1927-ի հունվարի 1-ին Արփենիկը մահանում է: Հոգեկան ծանրագույն վիճակում էր գտնվում Չարենցը: Արդեն գերեզմանի մոտ նա դիմադրել է, չի թողել, որ դագաղը գերեզմանափոս իջեցնեն, ստիպել է բացել կափարիչը և կրկին ու կրկին հպվել Արփենիկի դեմքին։

    Վկայություններ կան նաև, որ Արփենիկի դագաղում, ապակյա տարայի մեջ Չարենցը թողնում է ինչ-որ ձեռագրեր՝ հավանաբար նվիրված Արփենիկին։

    Թաղումից հետո հաջորդ օրն իսկ Չարենցը տան բակում՝ խարույկի մեջ, այրել է հանգուցյալ կնոջ բոլոր զգեստները։

    Չարենցը Արփենիկի թաղման արարողությունից առաջ հանել էր տվել կնոջ գիպսե դիմակն ու ձեռքի կրկնօրինակը։ Դրանք միշտ նրա հետ են եղել, ներշնչել են նրան, իսկ մյուսներին՝ վախեցրել։

    Խենթը

    1926-ի սեպտեմբերին, երբ Արփենիկը գործով մեկնել էր Լենինգրադ, Չարենցի հետ մի կարճատև սիրային արկած պատահեց։ Բանաստեղծը երևանյան ակումբներից մեկում տեսնում է 16-ամյա Մարիաննա Այվազյանին` կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի քրոջը, և անսպասելի տարվում է նրանով: Մի քանի անգամ փորձում է նրա հետ զրուցել, սակայն մերժում է ստանում։ Մերժումը խոցում է գրողի ինքնասիրությունը և, մի անգամ, քաղաքային այգում հանդիպելով աղջկան, ատրճանակի կրակոցով թեթև վնասվածք է պատճառում:

    Չարենցի դեմ հարուցվում է քրեական գործ, և նա հայտնվում է բանտում: Գրողին բանտից ազատում են Արփենիկի թաղմանը մասնակցելու համար։

    Թարգմանչական աշխատանք

    Scally Milano

    Дании́л Владисла́вович Дми́триев (род. 25 марта 2002БерезникиПермская область)

    Դանիիլ Վլադիսլավովիչ Դմիտրիեվ (ծնվել է մարտի 25-ին 2002 թվին, Բերեզնիկիում, Պերմի մարզ)

    Более известный как Scally Milano, — российский рэпер.

    Ավելի հայտնի որպես Scally Milano — ռուս ռեպպեռ

    Популярность к артисту пришла с выходом трека «Мамонт» в 2020 году. Фраза «заскамил мамонта» 

    Դերասանին ճանաչվածությունը եկավ իր հանած երքից <<Մամոնտ>> 2020 թվականին․ Արտահայտությունը <<ծաղրեց մամոնտին>>

    Взяв себе псевдоним, который состоял из двух частей – Scally (сокращенно с английского scallywag, что в переводе означает прохвост) и Milano (отсылка к итальянскому городу) – Дмитриев зарегистрировал группу ВКонтакте, где стал выкладывать свои треки.

    Վեռցրեց իրեն անվանում, որը կազմված է 2 մասից Scally (կառճացրաց անգլերեն բառից scallywag, որի թարգմանությունը նշանակում է սրիկա) և Milano (փոխադրում Իտալական քաղաք) Դմիտրիեվը գրանցվեց ՎԿոնտակտ մի գրուպա, որտեղ սկսեց տեղադրել իր երքերը։

    Одним из первых рэперов, обративших внимание на Scally Milano, стал GONE.Fludd (Александр Смирнов), а чуть позже ему написал OG Buda (Григорий Ляхов). Именно он предложил начинающему коллеге переехать в Москву.

    Առաջին ռեպպերներից մեկը, որը ուշադրություն դարձրեց Scally Milano-ի վրա, եղել է GONE.Fludd(Ալեկսանդր Սմիռնով), իսկ ավելի ուշ իրան գրեց OG Buda-ն (Գրիգորիի Լյախով)։ Հենց ինքը առաջարկեց սկսնակ գործընկերոջը տեղափոխվել Մոսկվա։

    Тогда же Даниил выпустил трек «Дай мне шанс» и заявил, что эта композиция направит его музыку в новое русло, чему подтверждение слова: «Раньше делал грязь, теперь я посадил в ней розы».

    Նույն ջամանակ Դանիիլ թողարկեց երգ <<Տուր ինձ շանս>> և հայտարարեց, որ այս ստեղծագործությունն իր երաժշտությունը կուղղորդի նոր ուղղությամբ, ինչը հաստատվեց խոսքերով <<Նախկինում ցեխ էի սարքում, հիմա տնկում եմ ծաղիկ վրդեր>>․

    20․03․24

    Մի քանի տղաներ մի օր խաղում էին լճակի մոտ, որտեղ ապրում էր գորտերի ընտանիք։Տղաները զվարճանում էին քարեր նետելով լճի մեջ, որը ստիպում էր նրանց ցատկոտել ջրի վրա։

    Քարերը թռչում էին արագ, և տղաները հաճույք էին ստանում դրանից, բայց խեղճերը վախից դողում էին լճակի մեջ։

    Վերջապես գորտերից մեկը՝ ամենածերը ու ամենախիզախը դուրս հանեց գլուխը ջրից և ասաց․<<Օ, խնդրում եմ, սիրելի երեխաներ, դադարեցրեք ձեր դաժան խաղը։ Չնայած այն կարող է ձեզ համար զվարճալի լինել, մեզ համար կարող է մահվան պատճառ դառնալ>>։

    Միշտ պետք է հիշել որ քո ուրախությունը մեկ ուրիշի դժբախտության պաճառը դառնալ

    20.03.24

    1.Ո՞ր մետաղների օքսիդներն են ջրում լուծելի: Թվարկե՛ք այդ մետաղները:

    Na2O, K2O, մետաղների օքսիդներ են, որոնք լուծելի են ջրի մեջ:

    2.Որո՞նք են կոչվում հիմնային օքսիդներ: Բերե՛ք հինգ օրինակ:

    Հիմնային կոչվում են այն օքսիդները որոնց համապատասխանում են հիմքեր։

    Na2o, K2O , CaO, BaO, Li2O

    3.Գրե՛ք հետևյալ օքսիդներին համապատասխանող հիդրօքսիդների բանաձևներն ու անունները Li2Օ, CaO, MgO, 

    2LiOH, Ca(OH)2, MgOH

    4.Ներկայացրեք լիթիումի, նատրիումի, մագնեզիումի, բարիումի, ցինկի, պղնձի(II) և երկաթի (III) հիդրօքսիդների բանաձևերը:

      5.Ո՞ր ինդիկատորի գույնն է նույնը և ջրում, և՛ ալկալու լուծույթում։

      Գործնական քերականություն

      1․Ընդգծիր ենթականերն ու ստորոգյալները:

      1. Կենսաբանների փորձերից ձանձրացած դելֆինները հացադուլ են հայտարարում:

      Ենթակա — դելֆինները

      Ստորոգյալ — հայտարարում են

      2. Օձի թույնը բժշկության մեջ շատ արժեքավոր է:

      Ենթակա — թույնը

      Ստորոգյալ — արժեքավոր է

      3. Գերմանացի մի կոնստրուկտոր մթության մեջ տեսնող և հաչող արհեստական շուն է պատրաստել:

      Ենթակա — կոնստրուկտոր

      Ստորոգյալ — պատրաստել է

      4. Հնդկաստանի բնակիչները ութ հարյուր լեզվով ու բարբառով են խոսում:

      Ենթակա — բնակիչները

      Ստորոգյալ — խոսում են

      5. Աղմուկի միջից մեզ էին հասնում օգնության հուսահատ կանչերը:

      Ենթակա — կանչերը

      Ստորոգյալ — հասնում էին

      2.Բաց թողած տեղերում դիր տրված ենթականերից մեկը՝ համաձայնեցնելով ստորոգյալի հետ:

      1. Մի տան պատուհանից ճրագի սպիտակ շողերը երևացին։

      2. Գարնան արևոտ օրերը ինձ հիշեցնում են, որ մայիսն է:

      3. Քամին հալածեց (հալածել) մառախուղի թանձր քուլաները:

      4. Ճապոնիայում թողարկվել են ծայրին փոքրիկ լամպ ունեցող գրիչներ։

      Քամին, օրեր, շող, գրիչներ

      3. Գտիր համաձայնության սխալները:

      • Մի մասը լռում են:

      Մի մասը լռում է:

      • Ընդունվում է պատվերներ:

      Ընդունվում են պատվերներ:

      • Ամեն մի զինվոր ու հրամանատար իրենց պարտքը պիտի կատարեն։

      Ամեն մի զինվոր ու հրամանատար իրենց պարտքը պիտի կատարի։

      • Պահանջվում է վարորդներ:

      Պահանջվում են վարորդներ:

      4․ Ընդգծիր ենթակաները, ըստ անհրաժեշտության կետադրիր:

      • Լճում ձկների տեսակները շատացել են, և կերի պակաս է նկատվում:

      • Մեր Երկրի հետ ինչ-որ Աստղակերպ կամ փոքր մոլորակ է ընդհարվել:

      • Չղջիկը շատ նուրբ լսողություն ունի:

      • Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային, և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:

      • Ժամանակին հսկաներ են ապրել, և այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:

      • Դու քաջ ես ու անձնվեր և կարդարացնես մեր հույսերը:

      • Մեղուներն ու ճանճերը այդ քիմիական միացությունից չափազանց ագրեսիվ են դառնում:

      • Աշունը շուկան լցրել է մրգերով, և անտառները գույներով:

      • Նավի հսկա սուր քիթը ճեղքում էր ջուրը և առաջ սլանում:

      • Վագրը ծառի ետևից մռնչաց, և անտառը սարսափեց:

      1) Տալ բառերի բացատրությունը

      Ափսոլուտիզմ- միահեծան իշխանություն

      ԱՄՆ-ի հռչակագիրը- Միացիալ Նահանգների անկածության հրչակագիր

      իմպերիալիզմ- Իմպերալիզմով մի երկիրը տարածում է իր իշխանութոյւնը,ազդեցությունը և վերահսկողությունը այլ տարածքների վրա

      Արևելյան հարց-

      եռյակ դաշինք-Գերմանիայի ավտրո-Հունգարիայի և Իտալիաի ռազմաքաղաաքական դաշինք է։

      Եռյակ միություն(անտանտ)-Անգլիա,ԱՄՆ,Ֆրանսիա

      Երի թուրքեր-

      լուսավորական շարժում-1908թ հուլիսին թուրքիայում տեղի ունեցավ պետական հեղաշրջում և իշխանությունը անցավ երի թուրքերին ։

      կանցլեռ- Գերմանիայի վարչապետ,կառավարության ղեկավա

      սյոգուն-Սյոգուն կոչէլ են այն մարտկանց,ովքեր կառավառել Ճապոնիան 1192-1868թ։

      ռայխ ստագ-Վարչապետ

      Վիեննայի վեհաժողով-Վեհաժողով է,որտեղ որոշվեց Եվրոպայի պոտությունների սահմանները։

      ցեղասպանություն-Ցեղասպանությունը բնակչության ժողովութդերի ոչնչացում է

      2) Օտտո Բիսմարկի դերը Գերմանիայի միավորման և զարգացման գործում։

      Օտտո Ֆոն Բիսմարկ եղել է Պրուսիայի կանցլերը։ Նրա հիմնական նպատակն էր ավելի ամրապնդել Պրուսիայի դիրքերը Եվրոպայում։ դեպի միավորել հյուսիսը գերմաներեն պրուսական վերահսկողության տակ գտնվող պետությունները։ թուլացնել Պրուսիայի գլխավոր մրցակցին՝ Ավստրիային՝ հեռացնելով նրան կազմից գերմաներեն Ֆեդերացիա.

      3)Առաջին աշխարհամարտի պատճառները, ընդացքը, ավարտը և հետևանքները։

      1914թ. օգոստոսի 1-ին սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, որը տևեց չորս տարի: Նրանում հիմնական դերակատարները 19-րդ. վերջին – 20-րդ սկզբին ձևավորված երկու միմյանց թշնամի ռազմաքաղաքական խմբավորումներն էինԱնտանտը, որի կորիզը կազմում էին Անգլիան, Ֆրանսիան ու Ռուսաստանը, և Կենտրոնական պետությունները Գերմանիան, Ավստրո-Հունգարիան ու Իտալիան, որին այնուհետև միացավ Թուրքիան։

      Բոսնիա և Հերցեգովինա 1914 թվականի հունիսի 28 -ին Ավստրիայի գահի թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդը սպանվեց Սարաևոյում ՝ Երիտասարդ Բոսնիայի Գավրիլո Պրինցիպի կողմից, մի խումբ, որի նպատակներն էին Հարավային սլավոնների միավորումը և Ավստրիայից անկախությունը: Այս սպանությունը շարժման մեջ դրեց մի շարք արագընթաց իրադարձություններ, որոնք վերաճեցին լայնածավալ պատերազմի: Հակամարտության պատճառը, սակայն, բարդ է: Պատմաբաններն ու քաղաքագետները գրեթե մեկ դար զբաղվում էին այս հարցով ՝ առանց կոնսենսուսի գալու: Պատերազմը ավարտած պայմանագիրը Գերմանիայից պահանջում էր ընդունել ագրեսոր (հոդված 231), սակայն դա ձեռք բերվեց Գերմանիայի պարտության, տնտեսական պատժամիջոցների և ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքի համատեքստում: Ազգային հպարտությանը պատճառված վնասը կօգնի Ադոլֆ Հիտլերի իշխանության գալուն:

      Առաջին համաշխարհային պատերազմն ավարտվեց նրանով, որ Եվրոպան խոցվեց խրամատներով, ծախսեց իր ռեսուրսները և լցվեց միլիոնավոր զոհվածների մարմիններով: Առաջին համաշխարհային պատերազմի անմիջական հետևանքները գետին տապալեցին բազմաթիվ հին ռեժիմներ, և, ի վերջո, կհանգեցնեն աշխարհում երեք հարյուր տարվա եվրոպական հեգեմոնիայի ավարտին: