Գործնական քերականություն 30.01.23

1․ Ստուգի՛ր տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:

Ա. Արդար, դրդել, զվարթ, արդյոք, որդի, արդյոք, բրթել, կարդալ, երդում, արթյունք, արթնանալ, վաղորդյան, շքերթ, օրիորդ :

Բ. Ընդամենը, խնդիր, շանթահարել, ընդունել, կենդանի, ընդհանուր,դադար, օդանցք, անօթևան, բացօթյա:

2․ Ա և Բ խմբերի բառերի գրությունը համեմատի՛ր: Ինչո՞ւ են Բ խմբի բառերը ն-ով գրվում:

     ԱԱմբիոն, ամբարտավան, ամբար, ամբողջ, զամբյուղ, ըմբիշ, ամպ,    ամփոփ, ամփոփում, համբերել, ճամպրուկ, ճամփա, փամփուշտ:

     Բ. Անբուժելի, անբարյացկամ, անպարտ, անպայման,անպատրաստ, անփոխարինելի, անփույթ:

Բ խմբի բառերը ունեն ան նախածանց:

3․ Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները:

Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու, անընդհատ,կտրվի, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին:

Մի  անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան:Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման ընկնում էր-գահավիժում էր ցած:

Բայց բեդվինները հիացել էին-սքանչացել էին:

Անապատում մարդիկ քանի՜ օր են թափառում- դեգերում են ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում նորից ու նորիցանընդհատ փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ երևա-հայտնվի:

Ջրի ամենափոքրիկ շիթերից-կաթիլից անգամ հողի վրա բոցկլտում են-վառվում են  

խոտի վառ կանաչ-զմրուխտ կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ տեղը-վայրը:  Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր կտրել-գնալորպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:

Բեդվինները ուղղակի-պարզապես չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին շտապեցնող հյուրընկալին.

-Սպասենք, մինչև ջուրը վերջանակտրվի:

4. Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի վեց զույգ:
ա) Գոտեմարտիկըմբիշ, բերկրանք-հրճվանք, կողով-զամբյուղ, ատելություն-հակակրանք, երաշխիք-գրավական, զորություն-ուժ:
բ) Արահետ-կածան, թագավոր-գահակալ, անուրջ-երազանք, հարգանք-ակնածանք, երեկո-մթնշաղ, , եդեմ-դրախտ:
գ) Ագահ-անկուշտ, ապերախտ-երախտամոռ, երկչոտ-անհամարձակ, խարտյաշ-ոսկեգույն, արդարացի-շիտակ, կախարդական-դյութական:
դ) Բերկրանք-խինդ, կարեկցանք-խիղճ, դեզ-կույտ, խանդավառություն-եռանդ, իրիկնամուտ-վերջալույս, պատնեշ-պարիսպ:
ե) Ծածուկ-գաղտնի, համեստ-խոնարհ, կայուն-ամուր,  հիասքանչ-զմայլելի, անմիտ-ապուշ, խոժոռ-մռայլ:

5. Ստեղծագործական աշխատանք

  • Առաջին ձյունը
  • Ձյան փաթիլի պատմությունը
  • Ձյունը իր երգն է երգում

Ձյան փաթիլի պատմությունը

Ամպոտ գիշեր էր, երբ նա ծնվեց մի մեծ ու մռայլ ամպից, որը ամբողջ օր կախված էր գյուղի վրա: Նա ծնվեց ու իսկույն սկսեց իր մեղմ ու գեղեցիկ պարը դեպի գյուղի սարերը ու ձորերը: Նա պարում էր ու իր մտքում երգ երգում: Պարը ու մեղեդին շատ սազում էին իրար: Նա այնքան էր տարված իր պարով, որ չէր նկատում իր հետ ծնված քույրերին ու եղբայրներին, որոնց մի մասը գեղեցիկ պարելով, իսկ մյուսները անփույթ շարժումներով իջնում էին նյուն գյուղի վրա: Իր գեղեցիկ պարը նա վերջացրեց, երբ իջավ դաշտում միայնակ կանգնած ծառի մի ճյուղի վրա: Նա երջանիկ էր, որ հասավ իր վերջնակետին: Հիմա նա արդեն սպասում էր իր քույրերին ու եղբայրներին: Նրանք բոլորը միասին կգրկեն ու կտաքացնեն այս միայնակ ծառը: